Էլեկտրական սարքավորումներ


Էլեկտրական սարքավորումներ

 



ABB ընկերության սարքավորումները, կարելի է դասակարգել ըստ հետևյալ բաժինների.
- Ցածր լարման սարքավորումներ. Այս բաժինն արտադրում է ցածր լարման ավտոմատ անջատիչ, դիֆերենցիալ ավտոմատ, թողարկիչ, փափուկ թողարկիչ, ռելե, պաշտպանիչ ռելե, կոնտակտոր, էլեկտրական տվիչ, ինվերտոր, փոխարկիչ, բռնակավոր անջատիչ, մոնտաժման պարագաներ, ստուգաչափման սարքեր, գերբեռնված էլեկտրական ցանցի դեպքում սարքավորումների և մարդկանց անվտանգությունն ապահովող համակարգեր: Բաժինը նաև արտադրում է ինտելեկտուալ համակարգեր, որոնք օգտագործվում են էլեկտրական սարքավորումները, օդափոխության, անվտանգության և կապի համակարգերը ավտոմատացնելու համար:
- Սարքավորումներ էլեկտրաէներգետիկայի համար.
Այս բաժինը էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համար առաջարկում է տրանսֆորմատորներ, բաշխիչ սարքեր, անջատիչներ, կոնդենսատորներ, մալուխներ, բարձր և գերբարձր լարման զանազան սարքավորումներ, ինչպես նաև ինժեներական լուծումների և ծառայությունների լայն ընտրանի:
- Դիսկրետային ավտոմատացում և շարժում.
Բաժինն առաջարկում է սարքավորումներ և ինժեներական լուծումներ, որոնք նպաստում են արդյունաբերական ձեռնարկությունների արտադրողականության և էներգաարդյունավետության բարձրացմանը և ապահովում տեխնիկական անվտանգ սպասարկում: Առաջարկվող շարժիչները, գեներատորները, հաղորդակները, ծրագրավորվող տրամաբանական սարքերը, ուժային էլեկտրոնիկան և ռոբոտատեխնիկական զանազան սարքավորումները կիրառվում են ավտոմատացման տարբեր համակարգերում: Արդիական տեխնոլոգիաների և սարքավորումների օգտագործումը ABB ընկերության համար ապահովում են առաջատար դիրքեր հողմային գեներատորների արտադրությունում և արևային էներգետիկայի բնագավառում:
- Գործընթացների ավտոմատացում.
ABB-ի ավտոմատացման տեխնոլոգիաների կիրառումն ապահովում է ծախսերի կրճատում և արագ փոխհատուցվելիություն՝ օպտիմալացնելով արտադրական գործընթացների կառավարումը, էներգախնայողությունը և արտադրողականության աճը: