Չժանգոտվող պողպատե հորիզոնական GRUNDFOS պոմպեր


Grundfos ընկերությունը ընդլայնել է հորիզոնական պոմպերի մոդելային շարքը: Այժմ NB և NK պոմպերի ամբողջ շարքը թողարկվում է նաև չժանգոտվող պողպատե տարբերակով, որը բարձր հուսալիության հետ մեկտեղ նաև էներգաարդյունավետ է և օգտագործվում է ինչպես հիմնական, այնպես էլ օժանդակ տեխնոլոգիական գործընթացներում:
Այս հորիզոնական միաքայլ պոմպերը նախատեսված են մեծ ծավալով այնպիսի հեղուկների մղման համար, որոնք քիմիական բաղադրությամբ, մածուցիկությամբ և խտությամբ համարժեք են ջրին: Այս պոմպերը կիրառվում են որպես հիմնական բաղադրիչ խոշոր շինարարական ծրագրերի ջրամատակարարման և ջեռուցման համակարգերում, իսկ արդեն գործող համակարգերում կարող են ծառայել որպես օժանդակ միավոր արդյունավետության բարձրացման կամ քաղաքային ջրամատակարաման ցանցի ճնշման տարբեր մակարդակների կարգավորման համար:
Այդպիսի պոմպերն ուղղակի անփոխարինելի են արդյունաբերության և կոմունալ տնտեսության ջրամատակարարման ցանցերում ջրի ճնշման մեծացման համար: Երկար տարիներ թուջե հիդրավլիկ մասով NB և NK հորիզոնական պոմպերը համարվում էին հուսալիության չափանիշ ջրամղման ոլորտում: Հորիզոնական միաքայլ պոմպերի ամբողջական շարքը լրացնում են չժանգոտվող պողպատե մոդելները, որոնք հավաստագրված են ISO 2858 ստանդարտներին համապատասխան և նախատեսված են ծովի ջրի, պայթյունավտանգ և ագրեսիվ հեղուկների մղման համար:
Grundfos ընկերությունն առաջարկում է պոմպի ոչ ստանդարտ տարբերակների լայն տեսականի: Արդյունաբերական կիրառության համար հատուկ նախագծված և արտադրված` NK, NKG, NB և NBG շարքի չժանգոտվող պողպատե պոմպերը թողարկվում են նաև հավելյալ հնարավորություններ ունեցող տարբերակներով, որոնք կբավարարեն տեխնոլոգիական գործընթացների բոլոր պահանջները:

Խցուկ

Տարբեր քիմիական հատկություններ ունեցող հեղուկների անվտանգ մղման համար առաջարկվում են խցուկներ, որոնք պատրաստված են EPDM, FKM, FFKM, FXM էլաստոմերներից: Ընդ որում, հնարավոր է ընտրել խցուկի ոչ միայն նյութը, այլև անհրաժեշտ կառուցվածքը` եզակի կամ երկակի՝ <<tandem>> կամ <<back-to-back>> տիպի, կամ էլ քարտրիջային: Ընտրության այս հնարավորությունները թույլ են տալիս անվտանգ մղել նույնիսկ դյուրավառ կամ թունավոր հեղուկներ: Ի դեպ, պոմպը կարելի է համալրել բոլոր անհրաժեշտ լրամասերով և նույնիսկ խցուկի իրանի լվացան համակարգով, օրինակ ՝ <<tandem>> տիպի երկակի խցուկի դեպքում:

Առանցքակալային հանգույց

Պոմպի կառուցվածքը մշակելիս հիմնական գաղափարը հանդիսացել է պոմպերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծախսերը նվազագույնի հասցնելը: Մասնավորապես, առանցքակալի կառուցվածքի ընտրությունը զգալիորեն ազդում է ամբողջ պոմպի աշխատանքի վրա: Շահագործման բարդ պայմանների համար նախատեսվել են ուժեղացված առանցքակալներ, որոնք համալրված են ավտոմատ դոզավորման սարքով` քսանյութը առանցքակալի մեջ ժամանակին մղելու համար: Այս դեպքում օգտագործվում է բարձր մածուցիկություն ունեցող քսանյութ կամ յուղ: Յուղման ավտոմատ համակարգ ունեցող ուժեղացված առանցքակալները հարմար են այն դեպքերում, երբ պոմպի մուտքում առկա է բարձր ճնշում: Դրանք ունեն առնվազն 100.000 ժամ անընդմեջ աշխատանքի երաշխիք: Յուղման համակարգով առանցքակալները խորհուրդ է տրվում կիրառել բարձր ջերմաստիճան ունեցող հեղուկների մղման դեպքում: Բացի այդ, NKG տիպի հորիզոնական պոմպերը կարելի է համալրել կցամասերով` առանցքակալների ջերմաստիճանի և այդ հանգույցում վիբրացիայի մակարդակի տվիչներ տեղադրելու համար:

Էլեկտրական շարժիչ

NK, NKG, NB և NBG մոդելային շարքի բոլոր պոմպերը կարելի է համալրել այնպիսի էլեկտրական շարժիչներով, որոնք այսօրվա դրությամբ համապատասխանում են էներգաարդյունավետության IE3 դասի եվրոպական բարձրագույն պահանջներին: Եվրոպական հանձնաժողովի պահանջներին համապատասխանող կամ գերազանցող էլեկտրական շարժիչները մակնշվում են հատուկ Grundfos Blueflux նշանով: Պոմպերը պայթյունավտանգ գոտում կիրառելու համար Grundfos ընկերությունն առաջարկում է էլեկտրական շարժիչներ պայթյունից պաշտպանված տարբերակով` համաձայն ATEX հավաստագրի: Այդ դեպքում բոլոր պոմպային սարքավորումները մատակարարվում են ATEX հավաստագրերով:

Պոմպային հանգույց

Չժանգոտվող պողպատից GRUNDFOS պոմպերը համապատասխանում են ցանկացած տեսակի ագրեսիվ հեղուկների բարձր արդյունավետությամբ և հուսալիությամբ մղման համար՝ բացառելով կոռոզիոն պրոցեսները: Պոմպերի հատուկ տարբերակների շարքը նախատեսված է մինչև 25 բար ճնշում ունեցող և - 25℃-ից +160℃ ջերմաստիճանի հեղուկներ մղելու համար: Պոմպերի տիպային ամբողջ շարքը կարող է լինել 2 տեսակի չժանգոտվող պողպատից` EN 1.4408 կամ EN 1.4517: Ի հավելումն դրան, պոմպերի հիդրավլիկ մասերը կարող են պատված լինել հատուկ կոմպոզիտային ծածկույթով, որը երկարացնում է պոմպի շահագործման ժամկետը և պաշտպանում մեխանիկական խառնուկների ազդեցությունից, որոնք առկա են հեղուկում: