Պոմպ և պոմպային սարքավորումներ


Պոմպ և պոմպային սարքավորումներ

 



Կենցաղում և զանազան արտադրական պրոցեսներում տեխնիկական և տնտեսական բնութագրերը շատ առումներով կախված են այնտեղ կիրառվող պոմպային սարքավորումների ընտրությունից` որքանով են դրանք ճիշտ ընտրված, ինչ ՕԳԳ ունեն, որքանով են հուսալի և էներգախնայող:
Ջրամատակարարման համակարգերում էլեկտրաէներգիայի հիմնական սպառողը պոմպերն են: Որքան շատ էլեկտրաէներգիա է ծախսում պոմպը, այնքան մեծ է ջրի ինքնարժեքը և այնքան շատ է վճարում ջուր օգտագործողը: Պոմպի ճիշտ ընտրությունը ձեզ կազատի ավելորդ ծախսերից` հարկ չի լինի վճարել չօգտագործված հզորության և անտեղի սպառված էլեկտրաէներգիայի համար: Ասածից հետևում է, որ պոմպ ընտրելիս հարկ է դիմել այն արտադրողին, որն օգտագործում է արդիական տեխնոլոգիաներ և առաջարկում է բազմաբնույթ տեսականի:

Առաջարկվող պոմպերի տեսականին

Այս պահանջներին լիովին բավարարում է համաշխարհային շուկայում առաջատար Grundfos ընկերությունը, որի արտադրած պոմպերը և պոմպակայանները դուք կարող եք ձեռք բերել Հորիզոն ընկերությունից: Grundfos ընկերության արտադրանքն ընդգրկում է գոյություն ունեցող պոմպերի ողջ տեսականին` շրջանառու, մրրկային, կենտրոնախույս, խորքային և այլն: Պոմպակայանների գրագետ շահագործման խնդիրը Հայաստանում վաղուց հասունացել է:
Հորիզոն ընկերությունը մշակել է հատուկ էլեկտրոնային ծրագիր, որն ապահովում է պոմպերի սինխրոն աշխատանք, որի արդյունքում դուք կունենաք կայուն ջրամատակարարում ցանկացած համակարգում: Մենք կարող ենք անգամ վերածրագրավորել գոյություն ունեցող պոմպակայանների մեջ ներդրված աշխատանքային ծրագիրը, և համապատասխանեցնել տվյալ պոմպակայանը տվյալ համակարգի անհրաժեշտ պարամետրերին:
Հորիզոն ընկերության բարձր որակավորում ստացած մասնագետները կօգնեն ձեզ պոմպերի և պոմպակայանների ճիշտ և գրագետ ընտրության, դրանց մոնտաժման, գործարկման, ինչպես նաև երաշխիքային և հետերաշխիքային տեխնիկական սպասարկման հարցերում: