Sololift 2



Sololift 2-ը հավելյալ մուտքային խողովակով, ամբողջովին ավտոմատ, կոմպակտ պոմպակայան է, որը հարմարեցված է կեղտաջրերը լվացարանից, իսկ կոյուղաջրերը սանհանգույցից հեռացնելու համար: Արագ, հեշտ և մաքուր շահագործումն ու սպասարկումը, աղացող մեխանիզմով Grundfos Sololift 2 պոմպը դարձնում են կատարյալ ձեր սանհանգույցի համար:






Առանձնահատկություններ

- Եռակցված, հերմետիկ տարողություն:
- Հուսալի աղացող մեխանիզմ, որը կարող է հեռացնել նույնիսկ պատահաբար հայտնված անձնական հիգիենայի պարագաները:
- Հատուկ փաթույթներով հզոր էլեկտրական շարժիչ:
- Էլեկտրական շարժիչի չթրջվող կառուցվածք, որն ապահովում է հեշտ և մաքուր սպասարկում: Էլեկտրական շարժիչը, պոմպը և ղեկավարման համակարգը ընդգրկված են մեկ հանգույցի մեջ, որը հեշտացնում է տեխնիկական սպասարկումը և փոխարինումը: Sololift 2-ի սպասարկման համար կարիք չկա այն ապամոնտաժել:
- Կարգավորվող խողովակային միացումը հեշտացնում է մոնտաժման աշխատանքները:
- Դուրս չընկնող պտուտակներ:
- Հնարավոր է պարզ եղանակով ազատվել խցանումից:
- Ունի հեղուկը դատարկելու հնարավորություն, որն իրականացվում է կցորդիչի և ռետինե խողովակի միջոցով:
- Մակարդակի տվիչը գտնվում է տարողությունից դուրս, հետևաբար կեղտաջրերում շարժական մասեր չկան:
- Ունի կոմպակտ կառուցվածք: Հեշտությամբ կարող է փոխարինել շուկայում ներկայացված այլ աղացող մեխանիզմով պոմպերին:
- Միացման դետալները կարող են կարգավորվել ըստ բարձրության:
- Հատակի հատուկ կորացված անկյուններով կառուցվածքը և ինքնամաքրման ֆունկցիան կանխում են նստվածքի գոյացումը:
- Ունի հատուկ ամրացման դետալներ, որոնք հեշտացնում են վերջինիս տեղադրումը:
- Ունի ձայնային ազդանշանի հավելյալ սարք ավելացնելու հնարավորություն:
- Ունի ունիվերսալ շարժիչ բոլոր մոդելների համար: